Jump to content

Վոլտա (ջրամբար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլտա
Տեսակջրամբար
Երկիր Գանա
ԲԾՄ85 մետր
Երկարություն550 կմ
Մակերես8502 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Վոլտա, Ակոսոմբո (անգլ.՝ Volta, Akosombo)[1][2], մակերեսով ամենախոշոր արհեստական ջրամբարը աշխարհում (մակերեսը՝ 8480 կմ²)։ Գտնվում է Վոլտա գետի հունի վրա՝ Գանայում, հարում է Ակոսոմբո քաղաքին։

1961-1965 թվականներին Ակոսոմբո (Գանա) քաղաքի մոտակայքում, նեղ կիրճում կառուցվել է Ակոսոմբո ՀԷԿ-ը։ Ջրամբարի տարածքը ջրով լցնելու համար տարածքից տարհանվել է շուրջ 78 հազար մարդ և նրանց պատկանող շուրջ 200 հազար կենդանի։ Արդյունքում, ջրամբարը զբաղեցնում է Գանայի տարածքի 3.6% -ը։ Հիդրոէլեկտրակայանը էլեկտրականությամբ է ապահովում երկրի մեծ մասը։

Վոլտա գետը դուրս գալով ջրամբարից թափվում է Գվինեական ծոց[3]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրամբարի հիմնական կղզիներն են Դոդի, Դվարֆ և Կպորվե։ Լճի արևմտյան ափին գտնվում է Դիգյա ազգային պարկը։

Ձևավորված ջրամբարում լայնորեն զարգացած են ձկնորսությունն ու ջրային բեռնափոխադրումները։ Լճի հյուսիսում տարածվում է սավաննայի գոտին, իսկ հարավում՝ արևադարձային անտառների գոտին։

Ընդհանուր բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրամբարի երկարությունը հյուսիսից հարավ մոտ 400 կմ է, ափագիծը՝ ավելի քան 7 հազար կմ, ափերը կտրտված է, լիճը ունի բազմաթիվ փոքր կղզիներ։ Ջրամբարի ծավալը մոտ 148 կմ³ է, միջին խորությունը`18 մ, առավելագույն խորությունը` 80 մ[3]։ Ջրամբարի հայելու մակերևույթի բացարձակ բարձրությունը` 85 մ, ջրհավաք ավազանը` 385 հազար կմ²[4]։ Բարձրությունը ծովի մակարդակից 54 մ։

Ջրամբարի ափերին մոտ ապրում է ավելի քան 5,5 միլիոն մարդ։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964, 1966 և 1969 թվականներին Վոլտայի շրջակայքում երկրաշարժեր են գրանցվել, որոնք պայմանավորված են եղել ջրամբարը ջրով լցնելով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Большая российская энциклопедия» (ռուսերեն). 2020 թ․ հոկտեմբերի 5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. «Большая российская энциклопедия (издательство)» (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 27. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. 3,0 3,1 Словарь современных географических названий / Рус. геогр. о-во. Моск. центр; Под общ. ред. акад. В. М. Котлякова. Институт географии РАН. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  4. «Data Summary: Volta Lake». www.ilec.or.jp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլտա (ջրամբար)» հոդվածին։